Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը, հայտնում են Ռուսաստանի ՊՆ-ից:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Կողմերի հաշտեցման կենտրոնի կողմից ստուգվում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող բնակավայրում հրազենի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը:

Նախարարությունում հիշեցրել են, որ դետկեմբերի 28-ին կայացել է գերիների հերթական փոխանակումը: Ռուսաստանի ռազմատիեզերական օդերի ինքնաթիռները Բաքու են տեղափոխել գերեվարված երկու ադրբեջանցի եւ Հայաստան վերադարձրել չորս հայ գերի: