ԱՄԷ-ում կորոնավիրուսի նոր մուտացիայով վարակի դեպքերի «սահմանափակ քանակ» են հայտնաբերել, հայտարարել է կառավարության պաշտոնյան, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները եկել են արտերկրից: Նա չի մանրամասնել, թե նրանք որտեղից են եկել եւ քանի հիվանդ կա:

Նախօրեին ԱՄԷ-ն հաղորդել էր վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ի 1506 նոր դեպքերի մասին, ինչի հետեւանքով երկրում վիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 204 369-ի: