Իսպանացիները, գերմանացիները եւ բրիտանացիները իրենց սելֆիի որակի նկատմամբ ամենապահանջկոտ եվրոպացիներն են: Համացանցում իրենց սելֆիները տեղադրելուց առաջ նրանք Եվրոպայի մյուս բնակիչներից ավելի շատ են մշակում իրենց լուսանկարները, հայտնում է «Եվրապուլսը»:
Այսպիսի եզրակացության են հանգել OnBuy.com միջազգային առցանց խանութի մասնագետները՝ վերլուծելով սելֆիի մշակման եւ համացանցում դրանց հրապարակման թեմայով Եվրոպայի տարբեր երկրներից համացանցային հարցումները:
Ըստ այս հաշվարկների սեփական լուսանկարին ամենալուրջը վերաբերվում են բրիտանացիները: Նրանք մեկ ամսում ուղարկում են ավելի քան 108,5 հազար հարցում՝ կապված սելֆիի մշակման կամ թեմատիկ հավելվածների կամ համակարգչային ծրագրերի որոնման հետ:
Իսպանացիները վարկանիշի 2-րդ տեղում են (ամսական 75 հազարից ավելի հարցում): Առաջատարների եռյակը եզրափակում են գերմանացիները՝ ամսական 63,6 հազար հարցում արդյունքով:
Ուսումնասիրված երկրներից իրենց սելֆիի համար ամենից քիչ անհանգստանում են բելառուսները. նրանք ամսակայն սելֆիի մշակման վերաբերյալ ընդամենը 3,1 հազար հարցում են ուղարկում: Վերլուծվել է ընդհանուր 35 երկիր:




























