Լոս Անջելեսի մի շարք հիվանդանոցներ ստիպված են հիվանդներին տեղավորել նվերների խանութներում եւ խորհրդակցական սենյակներում՝ Կալիֆոռնիա նահանգի հարավում COVID-19-ի հիվանդացության աճի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Los Angeles Times-ին:

Ըստ թերթի տվյալների, վերջին 16 օրերի ընթացքում ռեկորդային տեմպերով ավելացել է վերակենդանացման կարիք ունեցող հիվանդների թիվը՝ մինչ դեկտեմբերի 27-ը հասնելով գրեթե 1500-ի: Երկուշաբթի օրվա դրությամբ վարչական շրջանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ընդամենը 54 մահճակալ էր ազատ մնացել:

«Բոլոր հիվանդանոցներն ապրում են այս սթրեսը, բայց իրավիճակը հատկապես լուրջ է որոշ փոքր հիվանդանոցներում»,- ասել է Լոս Անջելեսի շրջանի առողջապահական ծառայության ղեկավար Քրիստինա Գալին:

«Շատ հիվանդանոցներ հասել են կրիտիկական կետի եւ ստիպված են շատ դժվար որոշումներ կայացնել, երբ բանը վերաբերվում է պացիենտների խնամքին»,- հավելել է նա: