Հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի համավարակը պայմանավորված է ամբողջ աշխարհի տարբեր վայրերում առանձին բռնկումներով, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ Վան Ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Երբ Չինաստանում տարածվել էր անհայտ վիրուսը, երկիրն անհապաղ ընդունել էր համաճարակաբանական հետազոտություն անցկացնելու, պաթոգենը հայտաբերելու եւ առանցքային տեղեկատվության վերաբերյալ հրապարակումներ անելու մասին միջոցառումներ»,-հայտարարել է դիվանագետը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Չինաստանն առաջին երկիրն էր, որը հաղորդել էր կորոնավիրուսի հիվանդության դեպքերի մասին:

«Մենք պայքարել ենք ապատեղեկատվության, քաղաքականացման փորձերի եւ պիտակավորման դեմ: Մենք վճռականությամբ լի էինք անել այնպես, որ օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն ու համավարակի դեմ պայքարի կոլեկտիվ հիշողությունը չաղավաղվի ստի միջոցով»,-հայտարարել է նա: