ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ COVID-19-ի վերաբերյալ երկրի վիճակագրությունը սաստիկ ուռճացված է:
«Չինական վիրուսով վարակվելու դեպքերը եւ դրանից մահերը Միացյալ Նահանգներում շատ ավելի ուռճացված է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների ծիծաղելի մեթոդի պատճառով՝ մյուս երկրների համեմատությամբ, որոնցից շատերը փոխանցում են դիտավորյալ սխալ եւ ցածր (ցուցանիշներ – խմբ.): «Երբ կասկածեք, դա անվանեք Covid»: Ֆեյքային լուրեր»,- ԱՄՆ նախագահը նշել է Twitter-ի իր միկրոբլոգում:





























