ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի թիվն ավելացել է 23 351-ով՝ հասնելով 3 260 138-ի, հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ օպերատիվ շտաբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: 

«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն ավելացել է 23 351-ով, այդ թվում՝ 2 616 (11,2 տոկոս) դեպք առանց կլինիկական դրսեւորումների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ համավարակի ամբողջ  ընթացքում երկրում գրանցվել է վարակման 3 260 138 դեպք: Աճի տեմպը կազմում է 0,7 տոկոս:

Ավելի վաղ ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը պատմել է ՌԻԱ Նովոստի-ին, որ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության թվի անկումը կապված է տոների ժամանակ ավելի քիչ թեստավորմամբ, իսկ գագաթնակետը դեռեւս ավարտված չէ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակման աճի երկրում ավելի հավանական է տոներից հետո, Մոսկվայում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը կկայունանա հունվարի վերջում, իսկ ամբողջ Ռուսաստանում՝ փետրվարի վերջում: