Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը հայտարարել է, որ ցանկանում է, որ երկիրը ձեռք բերի ամերիկյան F-35 կործանիչների եւս մեկ էսկադրիլ, եւ հույս է հայտնել, որ համապատասխան համաձայնագիրը կստորագրվի ԱՄՆ-ի հետ նախքան երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալը, հաղորդում է Reuters-ը:
«Անկասկած, մեզ անհրաժեշտ է ընդլայնել F-35-ի ծավալը: Այժմ մենք ունենք երկու էսկադրիլ: Այժմ մենք ունենք երկու էսկադրիլ: Կարծում եմ, որ մենք դրանք կընդլայնենք: Դա այն է, ինչի մասին ես խնդրել եմ ամերիկացիներին»,-ասել է Հանցը:
«Ես կգնեի F-35 եւս մեկ էսկադրիլ, որից հետո կգնահատեի՝ ինչ անել բալանսի առումով՝ շարունակել ընդլայնել F-35-ը (ձեռքբերել), թե շարժվել դեպի F-15-ը»,-հավելել է նա:
Հանցը չի նշել ենթադրյալ նոր էսկադրիլի կազմում F-35-ի քանակը: ՊՆ ներկայացուցիչները հայտնել են, որ Իսրայելի պատվիրած երկու էսկադրիլները կազմված են 50 ինքնաթիռներից:





























