ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ կբողոքարկի բրիտանական դատարանի որոշումը, որով Լոնդոնը հրաժարվել է արտահանձնել WikiLeaks-ի հիմնադրին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ասանժի փաստաբանին:
Փաստաբան Էդվարդ Ֆիջերալդի խոսքով՝ նա կպայքարի Ասանժին ազատ արձակելու համար գրավի դիմաց՝ սպասելով ԱՄՆ-ի բողոքարկման հրապարակմանը:
Ավելի վաղ Բրիտանիայի դատարանը որոշել էր մերժել Ջուլիան Ասանժին արտահանձնելու մասին ԱՄՆ-ի պահանջը՝ մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում նա կարող է ինքնասպանություն գործել:
ԱՄՆ-ում Ասանժը մեղադրվում է երկրի կառավարական գաղտնի տվյալները ստանալու նպատակով լրտեսության եւ դատադրության մեջ:





























