Արարատի մարզում այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 13։50-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մխչյանի կամրջի վրա, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են GAZ 5310 մակնիշի եւ Ford մակնիշի բեռնատարները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգին, որոնք ավտոմեքենաներից դուրս են բերվել փրկարարների կողմից, բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել եւ տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
GAZ 53-ը, որը բարձված է եղել ճզմած խաղողով (փլուշ), կողաշրջվել է, եւ այն դարձի բերելու համար դեպքի վայր է բերվել վերամբարձ կռունկ։































