Հայաստանի կառավարությունը փորձում է անել երկու բան. պահպանել իր իշխանությունը եւ պահպանելով այն` թաքցնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում: Այս մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» թեմայով համաժողովին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Ապա նա հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլերի է դիմում Հայաստանի ներկայիս կառավարությունը: «Քրեական գործերի հարուցում, քրեական հետապնդումներ, անհատի իրավունքների անիմաստ սահմանափակումներ, ռեպրեսիաների միջոցով փորձեր են արվում լռեցնել մարդկանց, խեղդել բողոքի ձայնը»,- թվարկեց փաստաբանը:

Վարոսյանը շեշտեց, որ իր պրակտիկայում առաջին անգամ ականատես է եղել, թե ինչպես են դատավարություններին ներկա քննիչները կալանքի օրինականությունն արդարացնելիս կանգնում եւ հայտարարում, որ իրենք ասելու բան չունեն: «Քանի անգամ է եղել, երբ դատարանին հարցրել են. «Դուք ընդհանրապես բան չունե ՞ ք ասելու»: Եվ նրանք պատասխանել են` ոչ, ոչինչ»,- ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանի խոսքով` հետապնդումները միտված են միայն վախեցնել ընդդիմախոսներին: Միեւնույն ժամանակ նա շեշտեց, որ դատական ​​համակարգը շարունակում է մնալ իր բարձրունքի վրա մնալ, քանի որ իշխանությունների քաղաքական պատվերները չեն կատարվում: