Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է անհապաղ հեռացվի պաշտոնից` Կապիտոլիումի վրա հարձակումը խրախուսելու գործում ունեցած իր դերի պատճառով:
Փոխնախագահ Մայք Փենսը պետք է գործարկի 25-րդ ուղղումը` Թրամփին անհապաղ հեռացնելու համար, ասել է նա: «Դա չհաշված` Ներկայացուցիչների պալատն իմպիչմենթի գործընթաց կսկսի»: «Երեկ Միացյալ Նահանգների նախագահն ապստամբություն հրահրեց Ամերիկայի դեմ,- ասել է Փելոսին լրագրողներին:- ԱՄՆ Կապիտոլիումի պղծումը, որը մեր ամերիկյան ժողովրդավարության տաճարն է, եւ բռնությունները Կոնգրեսի դեմ սարսափներ են, որոնք նախագահի նախաձեռնությամբ հավերժ կարատավորեն մեր երկրի պատմությունը»:
Փելոսին Թրամփի դերը նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհում որպես «ապստամբության գործողություն» է որակել եւ կոչ է արել Փենսին եւ կաբինետի մյուս անդամներին միավորել ուժերը` Թրամփին պաշտոնանկ անելու համար` չնայած, որ նրան կարճ ժամանակ է մնացել մինչեւ նրա լիազորությունների ավարտը կարճ ժամանակ է մնացել: «Սա հսկայական կարեւորության հրատապություն է: Չնայած մնացել է ընդամենը 13 օր, սակայն ցանկացած օր կարող է սարսափների շոու դառնալ Ամերիկայի համար»,- հավելել է նա:





























