Հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատել է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։
ժամը 20:51-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։




























