Բրազիլիայի հյուսիսային Ռորայմա նահանգում տարերային աղետի ռեժիմ է հայտարարվել ռեկորդային հեղեղման պատճառով:

Հորդ անձրեւները հանգեցրել են Ամազոնի վտակ Ռիու-Բրանկու գետի վարարմանը: Արդյունքում գետի ջուրը բարձրացել է 10 մետրով, ինչը կես մետրով ավելի է նախորդ ռեկորդից, որն արձանագրվել էր 1976թ.: Տասնյակ բնակավայրեր հայտնվել են արտաքին աշխարհից կտրված վիճակում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով, յոթ բնակավայրեր ամբողջությամբ անցել են ջրի տակ: Բա-Վիստա քաղաքում արտակարգ դրություն է հաստատվել:

Տեղական իշխանությունները նաեւ հայտարարել են կամրջի փլման վտանգի մասին: Նահանգի ղեկավարությունը խնդրել է բանակի օգնությունը` աղետի դեմ պայքարելու համար: