Տաջիկստանի խորհրդարանի շենքում գաղտնարան է հայտնաբերվել` Լենինի, Ստալինի, Մարքսի ու Էնգելսի կիսանդրիներով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով կոմունիստ պատգամավոր Շոդի Շաբդոլորվին:
Լենինի, Մարքսի եւ Էնգելսի գիպսե կիսանդրիները կոմունիստ պատգամավորն (խորհրդարանի խոսնակի համաձայնությամբ) արդեն տեղափոխել է իր աշխատասենյակ:
Ստալինի մարմարե կիսանդրին շատ ծանր է եղել, որպեսզի այն նույնպես արագ տեղափոխվի (այն կշռում է 400 կգ), հաղորդում է Lenta.ru-ն:
ԽՍՀՄ փլուզումից հետո, խորհրդային առաջնորդների հուշարձանները Տաջիկստանում աստիճանաբար ապամոնտաժվել են: Հանրապետության մայրաքաղաքում Լենինի վերջին հուշարձանը հանվել է 2008-ին:




























