Հունվարի 14-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում ձյան տեսքով, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան: Օդերեւութաբանները կանխատեսում են առանձին վայրերում հարավային քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի արդեն միայն Արարատյան հարթավայրում եւ նրա նախալեռներում:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում ուշ երեկոյան սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3+6,  

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+6, 

Լոռիում  գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,  

Տավուշում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+16,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+7,

Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+8,

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+8,   

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +9+14,

Արցախում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+15: