Հունվարի 20-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիարեւմտյան, 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազեցումը կշարունակվի:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ -1-3:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ -2-4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,  

Լոռիում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-5,  

Տավուշում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-4,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -2-4,

Արարատում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,  

Արմավիրում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ -1+2,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5,

Արցախում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1+2