Տեխասի Լիբերտի օկրուգի ֆերմաներից մեկում մի քանի տասնյակ անդամահատված մարմիններ են հայտնաբերվել:
KPRC հեռուստատեսության տեղեկություններով` զանգվածային գերեզմանատանը թաղված է 25- 30 մարմին, դրանից մի մասը, ըստ տեղական ոստիկանության, պատկանում է երեխաների:
Այդ մասին տեղեկությունը ոստիկանությունն ստացել է իրազեկ աղբյուրից: Տարածքն ուսումնասիրվում է, գործին միացել է ՀԴԲ-ն: Օգտագործվում են նաեւ ծառայողական շներ:
Թե որքան ժամանակ են մարմինները մնացել հողում, առայժմ հայտնի չէ, պատճառը եւս չի նշվում:
Ըստ տեղական The Cleveland Advocate թերթի` այդ տան հարեւանությամբ ապրող 16-ամյա աղջիկը պատմել է, որ այնտեղ բնակվել է իր ընկերուհին` փասացուի հետ, նրանց երբեմն այցելել են աղջկա ծնողները: Տան տերերը տնից հեռացել են մեկ շաբաթ առաջ:




























