Հունիսի 8-ին Նիցցայում մի չեչնիացի է զոհվել` փորձելով պատուհանից դուրս թռչելու միջոցով պաշտպանվել ոստիկանությունից:
Փարիզի դատախազության սանկցիայով ժանդարմներն ահաբեկչության դեմ պայքարի գործի շրջանակում օպերացիա են իրականացրել: Նման գործերից մեկով Նիցցայում ձերբակալվել են վեց չեչնիացիներ, գրում է Gazeta.ru-ն:
Օպերացիաներից մեկի ընթացքում ոտիկանությունը ներխուժել է կասկածյալների բնակարան: Փորձելով փախչել` նրանք դուրս են թռչել պատուհանից: Արդյունքում նրանցից մեկը, ով հետախուզության մեջ չի գտնվել, մահացել է, իսկ մյուսը ոչ լուրջ վնասվածքներ է ստացել:




























