Հնդկաստանի հյուսիսում այսօր` հունիսի 8-ին կամրջից ուղեւորներով լի ավտոբուս է ընկել: Բռնկված հրդեհի հետեւանքով գրեթե բոլոր 22 ուղեւորները կենդանի-կենդանի այրվել են:
Ավտոբուսը Թամիլնադ նահանգի կենտրոն Չեննայի քաղաքից (նախկինում Մադրաս) մեկնում էր Տիրուպուր քաղաք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավտոբուսի վարորդը ոստիկաններին պատմել է, որ ինքը փորձում էր շրջանցել հանկարծակի իր դիմաց հայտնված ավտոմեքենան, բայց չի կարողացել կառավարել ավտոբուսը եւ դուրս է եկել ճանապարհից: Նրանից բացի փրկվել է միայն մեկ ուղեւոր, ով գտնվում է հիվանդանոցում:
Նմանատիպ վերջին դեպքը Հնդկաստանում տեղի է ունեցել մեկ տարի առաջ: 2010-ի մայիսին Կարնատակա նահանգում ավտոբուսը բախվել էր դիզվառելիքով լի ավտոցիստեռնին: Ավտոբուսում գտնվող 64 ուղեւորներից մահացել էր 30-ը:
Ամեն տարի Հնդկաստանում ավտովթարներից մահանում է շուրջ 100 հազար մարդ:




























