Թուրքիայում Ստամբուլից Տրապիզոնի Օֆի շրջան ընթացքող ավտոբուսը վթարի է ենթարկվել, որից հետո հրդեհ է բռնկվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Ստամբուլից դուրս եկած ուղեւորատար ավտոբուսը հունիսի 8-ի առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Գիրեսուն նահանգի Գյորելի շրջանում հարվածել է ճանապարհին տեղադրված ցուցանակներից մեկին: Հարվածի հետեւանքով ավտոբուսի վառելիքի բաքը բռնկվել է: Հանկարծակի սկսված հրդեհի հետեւանքով նախնական տեղեկություններով, այրվելով մահացել է 10 ուղեւոր, կան բազմաթիվ վնասվածքներ ստացածներ:
Ականատեսները պնդում են, որ ավտոբուսի վարորդն ընթացքի ժամանակ քնել է, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վթարը:


































