Նոր Զելանդիայում հայտնել են համայնքի մակարդակում կորոնավիրուսային վարակի փոխանցման առաջին դեպքի մասին՝ չնայած չկան COVID-19-ի տարածման ապացույցներ, հաղորդում է Associated Press-ը:
Առողջապահության գլխավոր տնօրեն Էշլի Բլումֆիլդի խոսքով՝ վարակը տարածողը 56-ամյա կին է, որը վերջերս էր վերադարձել Եվրոպայից:
Ինչպես մյուս ճանապարհորդները, նա ժամանելուց հետո պահպանել է 14-օրյա կարանտին, իսկ նրա թեստերը երկու անգամ էլ բացասական արդյունք են ցույց տվել, սակայն երբ նա վերադարձել է տուն հունվարի 13-ին, կնոջ մոտ ի հայտ են եկել ախտանշաններն ու թեստի պատասխանը դրական է եղել:
Բլումֆիլդը հաղորդել է, որ բուժաշխատողները կանցկացնեն գենոմի թեստավորում, սակայն աշխատում են երթադրության շուրջ, որ այդ դեպքն ավելի վարակիչ վիրուսի տեսակ է:
Նա նշել է, որ կա հավանականություն, որ նա վարակվել է հիվանդությամբ մեկ ուրիշ ճանապարհորդից, որը նույնպես գտնվում էր կարանտինի հաստատությունում:
Նոր Զելանդիան չեզոքացրել է վիրուսի համայնքային փոխանցումը, առնվազն, ներկայում:





























