Իսպանիայի Կաստիլիա ի Լեոն ինքնավար միության կառավարությունը կարգադրել է ոչնչացնել ավելի քան հազար ջրաքիսի այդ կենդանիների բուծման ֆերմայում նոր կորոնավիրուսով վարակում հայտնաբերելու պատճառով: Այս մասին նշված է տարածաշրջանային կառավարության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկյան ջրաքիսների ֆերմաներում SARS-CoV-2-ի կանխարգելման, հետազոտման եւ վերահսկման ծրագիրը թույլ է տվել այս վիրուսով վարակում հայտնաբերել Ավիլա նահանգում»,- նշել են ինքնավարության կառավարությունից: Արդյունքում տարածաշրջանի իշխանությունները որոշել են ոչնչացնել ֆերմայում բնակվող 1010 ջրաքիսի:

Սա Իսպանիայում ջրաքիսների բուծման ֆերմայում կորոնավիրուսի արդեն երրորդ բռնկումն է: Առաջինը գրանցվել էր Տերուել նահանգում (Արագոն ինքնավար միություն), երկրորդը՝ Գալիսիայում:

Ավելի վաղ ջրաքիսի տնտեսություններում կենդանիների վարակում էր հայտնաբերվել մի շարք երկրներում: Դանիայի իշխանությունները որոշել էին կենդանիների ֆերմաներում եղած բոլոր ջրաքիսներին ոչնչացնել այս կենդանիներից մարդկանց մուտացված կորոնավիրուսի փոխանցման վտանգի պատճառով: Ջրաքիսների հիվանդության դեպքերի մասին են հայտնել Հունաստանի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի իշխանությունները:  Այս մասին տեղեկություններ են ստացվել նաեւ Լեհաստանից եւ Լիտվայից: