Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է անցնեն ազգային արժույթով փոխադարձ հաշվարկների, քանի որ դոլարով իրականացվող գործարքները վնաս են հասցնում նրանց տնտեսությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԵԱՏՄ ստեղծելու նպատակը միության երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացումն է եղել»,- ասել է ԵԱՏՄ ֆինանսատնտեսական ինքնիշխանության շուրջ «կլոր սեղանի» մասնակից խորհրդարանականը:
Սենատորը նշել է, որ դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկները բերում են կորուստների՝ բիզնեսի եւ պետությունների բյուջեների համար, ռիսկեր են ստեղծվում փոխարժեքի անկայունության, իրական կամ հավանական պատժամիջոցների պատճառով: Ըստ Կոսաչովի, այդ ռիսկերի տակ չընկնելու համար «պետք է փոխադարձ հաշվարկները կատարել ազգային արժույթներով, կամ հավատարիմ մնալ որեւէ մեկ ազգային արժույթին»:
Օրենսդիրը օրինակ է բերել, երբ ռուբլին ղազախական տենգեի վերածելու համար ռուսական արժույթը նախ պետք է վերածվի դոլարի, իսկ հետո դոլարից տենգեի: «Այս առումով, բնականաբար, ծագում է երրորդ երկրների իրավասությունը շրջանցելով ֆինանսական հոսքերի սպասարկման համար իրավական եւ տեխնոլոգիական հիմքերի ստեղծման թեմա»,- կարծում է նա: Նա ընդգծել է, որ այդ նպատակների համար որպես հիմք կարող է օգտագործվել ԱՊՀ միջպետական բանկը կամ Եվրասիական զարգացման բանկը: «Փոխարժեքի կայունացման ինչ-որ մեխանիզմի ստեղծում»,- բացատրել է նա:





























