Բրիտանական էլեկտրոնային ռեսուրսը, որ ծառայություններ է մատուցում ապահովագրական ընկերություններին, տեղեկություններ է հրապարակել պատահարների վերաբերյալ:
Պարզվել է, որ ամենադժբախտ մեքենաների ցանկը գլխավորում է Honda FR-V ավտոմեքենան: Բրիտանիայում 2 529 FR-V մեքենաների սեփականատերերը վթարի են ենթարկվել 466 անգամ: Դա կազմում է 18,6 տոկոս:
Երկրորդ տեղը բաժին է հասնում Volvo XC90 ամենագնացին, իսկ եռյակը եզափակում է Lexus RX-ը` 15,5 տոկոսով: 3 701 ավտոմեքենաները վթարի են ենթարկվել 574 անգամ:
Չորրորդ տեղում է «ճապոնացի» Mazda5-ը: Տասնյակում են նաեւ Honda Jazz եւ CR-V, Volkswagen Touran, Hyundai Sonata, Toyota RAV4 եւ Mazda3 մեքենաները:
Բախտավոր մեքենաների ցանկում ընդգրկված են Դիզելային շարժիչով Mazda2-ը (1 076 մեքենայից վթարի է ենթարկվել միայն մեկը), նաեւ Nissan Skyline-ն ու Ford Focus RS-ը:
Ըստ Аutorambler.ru-ի նյութերի:




























