Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, հայտարարելով, թե նախագահի աշխատակազմի ղեկավարը, նախագահի տեղակալները կուսակցական գծով լիազորված չեն խոսել իշխանության անունից, գիտակցաբար մղում են Սերժ Սարգսյանին դավաճանել իր կուսակցության, իր երկրին, պետական համակարգին եւ հայտնվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի վիճակում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` նկատելով, որ ՀԱԿ-ը վարվում է այնպես, ինչպես վարվեցին լիբերալ-դեմոկրատները, որոնք ցանկանում էին Խորհրդային Միության փլուզումը:
Ըստ Հովհաննիսյանի, առանց այդ էլ պարզ է, որ ՀՀԿ-ի ղեկավարությունը, աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը չէին կարող առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու հայտարարություններ անել: Մինչեւ ՀԱԿ-ը պահանջում է գործող նախագահի հայտարարությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը չի ցանկանում արձագանքել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանը` սպասելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը:




























