Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ ամառվա վերջը հասանելի կլինի բոլոր ֆրանսիացիներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ քանի որ վիրուսը արագորեն մուտացիայի է ենթարկվում, դեղագործական ընկերությունները պետք է սկսեն այն պատվաստանյութերի արտադրությունը, որոնք կպահանջվեն այս ձմեռ եւ հաջորդ տարվա սկզբին:
Նրա խոսքով, առաջիկա շաբաթներին՝ փետրվարի վերջից մարտի սկիզբ, Ֆրանսիայում կսկսվի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրություն:





























