Ռուսաստանը կոչ է անում չհետաձգել Ղարաբաղի հարցով հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործընթացը:

«Մեծ հույսեր կան, որ նախագահների դովիլյան հայտարարությունը կօգնի կողմերին հասկանալ այն եզրագիծը, որին հասել է քաղաքական կարգավորման գործընթացը: Այնուհետ հասնում է հիմնական սկզբունքների ընդունման հստակ խնդիրը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հետաձգել գործընթացն ու զբաղվել հռետորաբանությամբ, երկու կողմերից էլ արդեն հակակառոցողական է: Նախագահների ազդանշանն այն է, որ պետք է պայմանավորվել, պետք է ընդունել այդ սկզբունքները եւ աշխատել մեծ փաստաթղթի վրա, որը կհստակեցնի այդ կարգավորման չափորոշիչները»,- նկատել է նա:

Նշենք, որ այսօր` հունիսի 9-ին նախատեսված են համանախագահների հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Նրանք արդեն հանդիպումներ են ուենցել Բաքվում եւ Ստեփանակերտում: Հունիսի 25-ին Կազանում կայանալու է նախագահների եռակողմ հանդիպումը Կազանում: