Փետրվարի 5-ից «Ռոսսելխոզնադզորը» հանում է լոլիկի եւ պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները ՀՀ Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների համար, որտեղ պեպինո մոզիկա վիրուսի (Pepino mosaic virus) առկայության բնորոշ նշաններ չեն հայտնաբերվել:

Այս մասին որոշումն ընդունվել է հանրապետության լոլիկ եւ պղպեղ արտադրող ջերմոցային տնտեսությունների կարանտինային բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որը հայկական կողմը ներկայացրել է ռուսական գերատեսչությանը։

Արմավիրի մարզից լոլիկի եւ պղպեղի ներմուծումն արգելվել էր 2020-ի դեկտեմբերի 14-ից` արտադրանքի մեջ պեպինո մոզաիկա վիրուսի հայտնաբերման պատճառով: