Ադրբեջանում նորվեգական Equinor Shah Deniz AS եւ Equinor Azerbaijan AS էներգետիկ ընկերությունների ներկայացուցչությունները հայտարարել են լուծարման մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», նորվեգական Equinor-ը 2015-ին փակել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման նախագծում իր 15,5% բաժնեմասը Մալայզիական Petronas-ին վաճառելու գործարքը: Գործարքի արժեքը գնահատվել է 2,25 միլիարդ դոլար:
Բացի այդ, Equinor-ը վաճառել է Petronas-ը եւ իր 15,5% բաժնեմասը «Հարավային գազային միջանցք» (South Caucasus Pipeline Company) նախագծում ու 12,4% բաժնեմասը՝ AGSC-ում (Azerbaijan Gas Supply Company):
Equinor-ը Ադրբեջանում գործում է 1992 թվականից եւ հանդիսանում է երկրի տնտեսության խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մեկը: Այսօր Equinor-ը 7,27% բաժնեմաս ունի Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի բլոկի զարգացման նախագծում, ինչպես նաեւ 8,71% բաժնեմաս՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարում:
2018 թ. մայիսի 31-ին SOCAR-ը եւ Equinor-ը Բաքվում ստորագրել են Production Shearing Agreement տիպի պայմանագիր` հետախուզության եւ Աշրաֆիի հեռանկարային կառույցների բլոկի մշակման եւ զարգացման եւ Risk Service Contract-ը՝ Ղարաբաղյան հանքավայրի մշակման համար: SOCAR եւ Equinor նախագիծը իրականացնելու համար ստեղծել են հավասար բաժնետոմսերի (50% -50%) գրասենյակ:





























