Sensor Tower վերլուծական ընկերությունը ցույց է տվել 2021 թվականի սկզբում առավել հաճախ ներբեռնված հավելվածների վարկանշային աղյուսակը, հաղորդում է Gazeta-ն:

Նախնական տվյալներով՝ օգտատերերը հիմնականում ներբեռնել են Պավել Դուրովի Telegram մեսինջերը, որը հունվարին ներբեռնել են 63 միլիոն անգամ: Վերլուծաբանները նշում են, որ դա չորս անգամ գերազանցում է 2020 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշները:

Երկրորդ հորիզոնականում է TikTok չինական հավելվածը, որը ներբեռնվել է ավելի քան 62 միլիոն անգամ: Ընդ որում՝ ներբեռնումների 10 տոկոսն արվել է ԱՄՆ-ի լսարանի կողմից՝ չնայած հավելվածն արգելելու ուղղությամբ իշխանությունների փորձին:

Լավագույն եռյակը եզրափակում է Signal մեսինջերը, որի հեղինակները ներկայացնում են այդ պրոդուկտը, որը ստեղծվել է բաց սկզբնական կոդի հիման վրա, որպես առավելագույն պաշտպանված եւ անձնական: Android-ի օգտատերերի շրջանում այն ներբեռնելու թվով հավելվածը զբաղեցրել է երկրորդ, իսկ iOS-ի օգտատերերի շրջանում՝ տասներորդ տեղը: