ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը դատապարտել է եվրոպացի դիվանագետներին վտարելու մասին Ռուսաստանի որոշումը եւ կոչ արել վերանայել այն, հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ին հայտնել են, որ Ռուսաստանում Շվեդիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի դեսպանատների երեք դիվանագետներ մասնակցել են չարտոնագրված ակցիաներին. նրանք հայտարարվել են որպես պերսոնա նոն գրատա եւ առաջիկայում պետք է լքեն երկիրը:

«ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ գերագույն ներկայացուցիչը տեղեկացվել է, որ երեք եվրոպացի դիվանագետ կվտարվի Ռուսաստանից: Նա դատապարտել է այդ որոշումն ու հերքել մեղադրանքները, որ նրանք մասնակցել են օտարերկրյա դիվանագետների իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությանը»,-հայտնել է Բորելի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հունվարի 23-ին անցկացվել են չարտոնագրված ակցիաներ եւ շարունակվել հունվարի 31-ին ու փետրվարի 2-ին՝ չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, այդ թվում՝ COVID-19-ով վարակվելու վտանգը: