Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:   Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում,  Արցախի Հանրապետության բնակիչ 40-ամյա Դավիթ Ավագյանը՝ իր վարած Isuzu մակնիշի բեռնատարով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148 կմ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Դարբ գետի ափի մոտ:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: