ԱՄԷ-ն էլեկտրոնային լրտեսական ցանց է ստեղծել Կատարին լրտեսելու համար, գրում է New York Times-ը:

Ըստ աղբյուրի՝ հաքերային ցանցի նպատակն է գտնել ահաբեկչության եւ «Մուսուլման եղբայրներ» խմբավորման ֆինանսավորման մեջ Կատարի մեղադրանքների ապացույցները: Ըստ թերթի տվյալների՝ Աբու Դաբիի կառավարությունը լրտեսական ցանցի անդամներին առաջարկել է բարձր աշխատավարձեր՝ հաճախ նախորդ աշխատավարձերը երկու կամ նույնիսկ 4 անգամ գերազանցող:

«Մեզ մոլորեցրել են Վաշինգտոնի դաշնակցայի կառավարությունում աշխատանքի քողի ներքո ֆինանսական առաջարկով»,-NYT-ին ասել է ցանցի նախկին անդամը:

ԱՄԷ-ում դեռ չեն մեկնաբանել հրապարակումը:

Հունվարի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը հաշտեցման համաձայնագիր են կնքել Կատարի հետ, որի հետ հարաբերությունները խզել էին 2017 թվականին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ: