Բոլոր վիրավոր զինծառայողները առանց ավելորդ ձեւականությունների ստանում են անհրաժեշտ դեղամիջոցները: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին եւ բուժման կարիք ունեն, անվճար ստանում են բոլոր դեղամիջոցները, որոնք նախատեսված են առողջապահության ոլորտում պետպատվերի համար նախատեսված համապատասխան ցուցակով:

«Երբ տուժածներին հատուկ դեղամիջոցներ են պետք, առողջապահության նախարարությունն անհապաղ լուծում է այդ խնդիրները: Զինվորականներն օգտվում են դեղերի ամբողջ փաթեթից՝ անկախ նրանից, ձեւակերպված է արդյոք պաշտոնապես նրանց հաշմանդամությունը թե ոչ»,- ընդգծեց Ավանեսյանը:

Բացի այդ, առողջապահության նախարարությանը կից բժշկական խորհուրդը քննարկում է տուժածներին արտերկիր ուղարկելու անհրաժեշտությունը, եթե նրանք չեն կարող համապատասխան բուժում ստանալ Հայաստանում: