Գրեթե 18 հազար տարեկան հսկայական խխունջի պատյան է հայտնաբերվել հարավային Ֆրանսիայում Մարսուլա քարանձավում: Եվ գրեթե 18 տարի գտնվում է պահեստում, քանի որ նախապես հնագետներն այն համարել են կոտրված բաժակ, հաղորդում է Planet-today-ը՝ հղում անելով Science Advances-ին:
Որոշ ժամանակ առաջ անթրոպոլոգները Թուլուզի համալսարանից Քերոլ Ֆիթցի ղեկավարությամբ հետաքրքրվել են լուսանկարներով, որոնք արվել են հարավային Ֆրանսիայում 1930-ական թվականներին:
Հսկայական խխունջի պատյանն ունի գրեթե 30X18 սմ չափ: Նույն համալսարանից հետազոտող Ժիլ Ժոզելոն պատյանի տոմոգրաֆիկ անալիզ է անցկացրել, եւ պարզվել է, որ «գագաթին» կան շաղափման հետքեր: Համեմատելով առկա փաստերը՝ գիտնականները ենթադրել են, որ դա եղել է երաժշտական գործիք:
Այդ հանելուկը պարզելու համար հրավիրել են պրոֆեսիոնալ երաժշտի, ով կարողացել է պատյանից ձայներ հանել, որոնք նման են նոտաների: Ավելիին հասնել չի հաջողվել, քանի որ, պատյանին , հավանաբար, կցվում է մուշտուկ, որը չի պահպանվել:





























