Մարդիկ սովոր են խոզերին զզվանքով վերաբերվել, սակայն իրականում այդ կենդանիները զարգացած ինտելեկտ ունեն, գրում է Popmech-ը:

Կանադացի գիտնականներ հետաքրքիր փորձ են անցկացրել, որի արդյունքներով խոզերին սովորեցրել են համակարգչային խաղեր խաղալ:

Փորձին մասնակցել են 4 խոզեր՝ երկու «Յորքշիր» ցեղատեսակի ներկայացուցիչներ եւ երկու «Պանեպինտո» ընտանիք խոզեր: Նախ կենդանիներին սովորեցրել են կառավարել ջոյստիկը, ապա՝ «խաղալ», այսինքն՝ կուրսորը տեղափոխել էկրանով ջոյստիկի օգնությամբ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենդանիները  հասկացել են, որ ջոյստիկը, որը նրանք կառավարել են, կառավարել է էկրանի վրա կուրսորը: Նախագծի հեղինակները խոստովանել են, որ խոզերի ինտելեկտուալ հնարավորությունները նրանց զարմացրել է: