Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի հակամարմինների առկայության դեպքում կորոնավիրուսի նոր տեսակներով կրկնակի վարակման դեպքերի վկայություններ, հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը, հաղորդում է Gazeta-ն:
«Մենք ստանում ենք հաղորդագրություններ պացիենտներից, որոնք կրկնակի վարակվել են կորոնավիրուսի նոր տեսակներով: Եւ ՀԱՀ-ից ստացել ենք նախնական հաղորդագրություններ, որոնք ենթադրում են, որ արդեն վարակված մարդիկ կարող են կրկին վարակվել»,-հայտարարել է Սվամինաթանը:
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հնարավոր է համարել կորոնավիրուսի նոր շտամերը, որոնց վրա գոյություն ունեցող պատվաստանյութերի ազդեցությունը ոչ լիարժեք է:





























