Մոսկվայում ուժեղ ձյուն է սկսվել: Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը տեղացել է ամսական նորմայի 70 տոկոսը՝ մինչեւ 24 մմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի հիդրոմետկենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտնել է, որ ձյուն կտեղա մինչեւ փետրվարի 14-ը: Նրա խոսքով՝ մինչ այդ մինչեւ 50 սմ ձյուն կտեղա:

Անբարենպաստ եղանակային պայմանների հետ կապված ցամաքային տրանսպորտի աշխատանքի հետ կապված խափանումներ են եղել: Մինչեւ 10 բալանոց խցանումներ են ձեւավորվում: Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի պատճառով հետաձգվել է ավելի քան 50 չվերթ: