Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 14 185-ով, ինչն ամենափոքր ցուցանիշն է՝ սկսած 2020 թվականի հոկտեմբերի 15-ից, հաղորդում է Գազետա.ru-ն՝ հղում անելով օպերատիվ շտաբին:

Շտաբի տվյալներով՝ նոր դեպքերի աճը կազմել է 0,35 տոկոս: Ընդ որում՝ նոր վարակվածների թվից 1 587-ը (11,2 տոկոս) առանց հիվանդության կլինիկական ախտանշանների դեպքերն են:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 430 մահվան դեպք: Եւս 15 194 մարդ դուրս է գրվել առողջանալուց հետո:

Երկրում ընդհանուր առմամբ հիվանդացել է 4 071 883 մարդ, դուրս գրել՝ 3 593 101, մահացել՝  80 126 պացիենտ: