Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը հարցում է ուղղել երկրի ԱԳՆ Անն Լինդեին, որում հետաքրքրվել է՝ մտադիր է արդյոք նա ձեռնարկել ինչ-որ քայլեր, որպեսզի համոզի ԳԴՀ իշխանություններին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» նախագծից Ռուսաստանի գործողությունների պատճառով, հաղորդում է RT-ը:

Ընդդիմադիր «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ ի պատասխան Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների, ինչպես նաեւ երեք եվրոպացի դիվանագետների նկատմամբ որոշումների, որոնք հայտարարվել են ՌԴ-ում պերսոնա նոն գրատա:

Բացի այդ, պատգամավորը հայտարարել է, որ Բրյուսելը պետք է արձագանքի չարտոնագրված բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության ռեժիմին:

«Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարը, որը հասնում է Գերմանիա, սպառնալիք է անվտանգության քաղաքականությանը, որը դարձնում է Եվրոպան կախյալ ռուսական գազից: Դեռեւս 2016 թվականին կլիմայի եւ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Կանյետեն հայտարարել էր, որ ռիսկային է համարում այդ նախագիծը, հայտարարել է պատգամավորը:

Սակայն այդ համատեքստում նա հայտարարել է այդ նախագծի հետ պայքարում դժվարությունների մասին: «Գերմանիան դեռեւս չի հրաժարվում դադարեցնել գազատարի շինարարությունը»,-փաստել է խորհրդարանականը: