Բրիտանացուն վեց տարվա ազատազրկում է սպառնում Սինգապուրում կարանտինի կանոնների խախտման համար` հյուրանոցում իր հարսնացուի հետ հանդիպման պատճառով:
52-ամյա Նայջել Սքեան սեպտեմբերին երեք անգամ լքել էր իր համարը հինգաստղանի Ritz-Carlton հյուրանոցում` նույն հյուրանոցի մեկ այլ համարում իր ներկայիս կնոջը` 39-ամյա Ագաթա Մագեշ Էմալային հանդիպելու համար, հաղորդում է Sky News-ը:
Նա առանց դիմակի բարձրացել էր վթարային աստիճաններով սենյակ մտնելու համար եւ ինը ժամ անցկացրել էր նրա հետ: Ընդ որում, կինը կարանտինում չէր:
Ճանապարհորդների մեծ մասը Սինգապուր հասնելուց հետո պետք է կարանտին անցնի հյուրանոցի համարում կամ տանը: Սքեան իրեն մեղավոր է ճանաչել կարանտինի խախտման մեջ, իսկ Էյմանալ իրեն մեղավոր է ճանաչել իր զուգընկերոջը հյուրանոցում ռանդեվու կազմակերպելու հարցում: Յուրաքանչյուրին մինչեւ վեց տարվա ազատազրկում եւ 10.000 ԱՄՆ դոլար (7558 ԱՄՆ դոլար) տուգանք է սպառում: Դատավճիռը կհրապարակվի փետրվարի 26-ին:




























