Ուկրաինայի Չեռնիգովսկի մարզի բնակիչը գտել է իր տան դիմացի ձյունը մաքրելու օրիգինալ, բայց անօրինական եղանակ՝ նա հորինել է խորթ հոր սպանությունը, ոստիկանություն է կանչել եւ խնդրել ճանապարհը մաքրել, հայտնում է «Суспільне» պորտալը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Գրիբովայա Ռուդնյա գյուղում, որի բնակիչներից մեկն այնքան դժգոհ էր իր տան դիմաց ձյունը չմաքրելու հանգամանքից, որ սպանություն է հորինել: Նա զանգահարել է ոստիկանություն եւ ասել, որ դանակով հարվածել է խորթ հոր կրծքավանդակին, եւ հիմա նա չի շնչում: Պոտենցիալ մարդասպանը չի ներկայացրել հանցագործության մանրամասները, միայն խնդրել է իր մոտ ուղարկել ոստիկանների վերակարգ, իսկ դրանից բացի՝ հատուկ տեխնիկա՝ բացատրելով, որ ձյան պատճառով մարդատար մեքնաներն իր մոտ չեն հասնի:
Արդյունքում կանչով տեղ հասած պարեկների խումբը պարզել է, որ տղամարդը ոչ մեկին չի սպանել, այլ ուղղակի դժգոհ է այն հանգամանքից, որ իր տան դիմաց ձյունը չեն մաքրել, ուստի մտածել է այս կերպ լուծել իր խնդիրը:
Հայտարարությունը տվողի դեմ վարչական արձանագրություն են կազմվել հատուկ ծառայություններին ակնհայտ կեղծ կանչ կատարելու համար, հոդվածը նախատեսում է 51-ից մինչեւ 119 գրիվնա տուգանք:




























