ԱՄՆ-ը եմենցի հութի ապստամբների «Անսար Ալլա» շարժմանը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր, փետրվարի 16-ին, ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է «Անսար Ալլա»-ի ընդգրկումը պատժամիջոցների ցուցակներում, ինչի հետեւանքով «Անսար Ալլան» այլեւս արգելափակված չէ համաշխարհային ահաբեկչության հետ կապված պատժամիջոցների կիրառման կանոնների, ահաբեկիչական կազմակերպությունների դեմ պատժամիջոցների կանոնների կամ նախագահի 13224 հրամանագրի շրջանակներում»,- նշված է գերատեսչության կայքում:

Այսուհետ ԱՄՆ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք «Անսար Ալլա»-ի հետ գործարքներ կնքելու կամ գործունեություն վարելու համար չպետք է թույլտվություն ստանան ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակից, եթե դրանցում ընդգրկված չեն պատժամիջոցների տակ գտնվող այլ անձինք կամ գործողություններ, հայտնել է ֆիննախը։