Հինգշաբթի առավոտյան նավթի արժեքն աճում է միջինը 1 տոկոսով՝ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) ԱՄՆ-ում հումքի պաշարների նվազման մասին տվյալների ֆոնին, Brent տեսակի նավթը անցյալ տարվա հունվարի 21-ից ի վեր առաջին անգամ վաճառվում է բարելի դիմաց 65 դոլարից բարձր, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 1,17 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,09 դոլարի, WTI-ի մարտյան ֆյուչերսները՝ 0,95 տոկոսով, բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,72 դոլարի:
API-ի տվյալներով՝ անցյալ շաբաթվա արդյունքներով ԱՄՆ-ում նավթի պաշարները նվազել են 5,8 մլն բարելով՝ կանխատեսված 2,2 մլն բարելից զգալիորեն ավելի շատ: ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները հրապարակվելու են երեկոյան: Վերլուծաբանները կանխատեսում են, որ գերատեսչությունը կհայտնի պաշարների 2,43 մլն բարելով նվազման մասին:





























