Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին Կահիրեում հանդիպել է Լիբիայի նոր վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբեի հետ եւ առաջարկել է աջակցել երկրին կայունության հասնելու գործում:

Եգիպտոսը ողջունել է նոր ժամանակավոր կառավարության հայտարարությունը՝ Լիբիայի արեւելքում եւ արեւմուտքում ՄԱԿ-ի միջնորդությամբ ճամբարները միավորելու վերջին փորձը, եւ մտադիր է վերաբացել իր դեսպանատունը մայրաքաղաք Տրիպոլիում, հաղորդում է Reuters-ը:

Սիսին հաստատել է «իր ողջ գիտելիքն ու փորձը տրամադրելու Եգիպտոսի լիակատար պատրաստակամությունը, որպեսզի օգնի Լիբիային ճիշտ ուղու վրա կանգնել եւ երկիրը պատրաստել «շինարարության, զարգացման եւ կայունության հորիզոններին անցնելու համար»:

Եգիպտոսի հետախուզական աղբյուրները եւ արեւմտյան դիվանագետները ասում են, որ Տրիպոլիի համագործակցելու Եգիպտոսի փորձերը քաղաքական ճշգրտումներ են գեներալ Խալիֆա Հաֆթարի քարոզարշավի ձախողումից հետո:

Հանդիպումից հետո Դբեյբեն Twitter-ում գրել է. «Մենք անհամբեր սպասում ենք երկու եղբայրական երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների հաստատմանը»:

Եգիպտոսը փակել էր Տրիպոլիում իր դեսպանատունը 2014-ին, երբ շատ արտասահմանյան առաքելություններ էին փակվել սրվող հակամարտության պատճառով, ինչի հետեւանքով Մուամմար Քադաֆիի տապալմանը հաջորդած քաոսի մեջ ստեղծվել են մրցակից զուգահեռ կառավարություններ:

Թուրքիան՝ Եգիպտոսի տարածաշրջանային մրցակիցը եւ արեւմտալիբիական խմբավորումների ռազմական հովանավորը, Լիբիայի մայրաքաղաքում 2017թ. վերաբացել էր իր դեսպանատունը։ Անցյալ շաբաթ Դբեյբեն նաեւ Թուրքիա է այցելել: