Հնագետները Իսպանիայի հարավում Սեւիլիա քաղաքի հանարահայտ բարում հայտնաբերել են 12-րդ դարի բաղնիք:
Cerveceria Giralda-ն 1923 թվականից աշխատում է քաղաքի բուն կենտրոնում, այն տեղակայված է շատ ավելի հին պատմությամբ շենքում, փոխանցում է CNN-ը:
Չնայած կամարակապ առաստաղները ենթադրում էին, որ դա կարող էր բաղնիք եղած լինել, իսկ պատմական գրառումները վկայում էին, որ այդ շրջանում այդպիսի բաղնիք է եղել, ոչ մեկը դրա գոյության կոնկրետ ապացույցներ չէր գտնում, հայտարարել է Սեւիլիայի համալսարանից հնագետ Ֆեռնանդո Ամորեսը:
Սակայն վերանորոգման վերջին աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են լուսամուտներ եւ XII դարի կարմիր երկրաչափական պատկերներ:
Սեւիլիան XII դարում Ալմոհադների խալիֆայության իշխանության տակ էր՝ հյուսիսաֆրիկյան բերբերական մուսուլմանական կայսրություն, որն այդ ժամանակ վերահսկում էր Պիրենեյան թերակղզու՝ ժամանակակից Իսպանիայի եւ Պորտուգալիայի մեծ մասը:
Ամորեսը մտել է փորձագետների խմբի մեջ, որոնք վերականգնում են այն, ինչը նա «անչափ արտասովոր գտածո» է անվանել: Լուսամուտները պատրաստված են ութանկյուն աստղերի տեսքով, իսկ կարմիր օքրայով որմնանկարները կազմում են փոխկապակցված երկրաչափական զարդանախշեր:





























