«Ալմազ-Անթեյ» կոնցեռնը առաջին անգամ արտասահմանում կներկայացնի «Անթեյ-4000» ԶՀՀ-ն IDEX 2021 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ, որը կկայանա փետրվարի 21-25-ին ԱՄԷ-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Արտասահմանյան ցուցադրության ժամանակ առաջին անգամ կոնցեռնը կներկայացնի մեծ հեռահարության «Անթեյ-4000» զենիթահրթիռային համակարգը: Այն օդային թիրախների դեմ պայքարի հարցով նոր հնարավորություններ է ստացել: Տակտիկական-տեխնիկական բնութագրերի բարձր մակարդակը թույլ է տալիս «Անթեյ-4000»-ն օգտագործել կարեւոր վարչական, արդյունաբերական եւ ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար»,-ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: