Մեն կղզում հայտնաբերվել է ավելի քան հազարամյա վաղեմության արծաթյա եւ ոսկյա զարդերի հավաքածու, փոխանցում է BBC-ն:
Ոստիկանության պաշտոնաթող սպա Քեյթ Ջայլզը այն հայտնաբերել է կղզու հյուսիսում ֆերմերի դաշտում մետաղորսիչով զբոսնելիս: Գտածոյի մեջ էին ոսկյա ապարանջան եւ արծաթից մեծ կրծքազարդ՝ թվագրված մ.թ. 950 թվականով: Կղզում, որը Մեծ Բրիտանիայի թագավորական սեփականություն է, բայց չի մտնում ո՛չ Բրիտանիայի, ո՛չ ԵՄ-ի կազմի մեջ, գրեթե այդ ժամանակ է հիմնվել Տինվալդան՝ աշխարհում շարունակաբար գործող ամենահին խորհրդարաններից մեկը:
Քեյթը վիկինգների գանձը հայտնաբերել էր դեռեւս դեկտեմբերին, սակայն հանրությանն այն ցույց են տվել միայն հիմա, կորոներական լսումների ժամանակ: Դրանք անցկացնում են այն նպատակով, որպեսզի իրավաբանորեն ամրագրեն գտածոյի «գանձի» կարգավիճակը
Կղզում գտնված ցանկացած հնագիտական արտեֆակտի համար հարկավոր է 2 շաբաթվա ընթացքում անպայման դիմել Մեն կղզու Ազգային սեփականության վարչություն:





























