Ժամանակակից քարտեզները մեկ խնդիր ունեն՝ կապված աղավաղումների հետ. այն պատճառով, որ գնդաձեւ մոլորակը փորձում են վերարտադրել հարթության վրա, բեւեռներին ավելի մոտ տարածքները ձգտում են եւ խեղաթյուրում մեր աշխարհընկալումը: Այդ պատճառով Գրենլանդիան (2 166 086 քմ²)  մեզ թվում է այնքան մեծ, որքան Աֆրիկան, չնայած փոքր-ինչ մեծ է Սուդանից (1 886 068 քմ²), հաղորդում է Nat- geo-ն:

ԱՄՆ-ից աստղաֆիզիկոսներ Ջ. Ռիչարդ Գոթը, Դեւիդ Գոլդբերգը եւ Ռոբերտ Վանդերբեյը այլ մոտեցում են կիրառել հարթ քարտեզի ստեղծման նկատմամբ: Նրանք այն նմանեցրել են գրամոֆոնի սկավառակի, այսինքն՝ կլոր եւ երկկողմանի:

Բոլորին հայտնի աշխարհի քարտեզը ստեղծվել է դեռեւս XVI դարում: Այն գծագրել է ֆլամանդացի քարտեզագիր եւ աշխարհագրագետ Գերարդ Մերքատորը: Հենց դրա հիման վրա են ստեղծվել այսօրվա հայտնի քարտեզները, օրինակ՝ Google Maps-ը:

Գոյություն ունի նաեւ Վինկելի եռակի պրոեկցիա, որը ստեղծել է գերմանացի քարտեզագիր Օսվալդ Վինկելը 1921 թվականին: Դրա վրա ուղղված են 3 աղավաղումներ՝ տարածքներ, ուղղություններ եւ հեռավորություններ: Հենց դա է օգտագործում National Geographic Society-ն՝ չնայած դրա վրա Խաղաղ օվկիանոսի զգալի աղավաղմանը:

Ամերիկացի աստղաֆիզիկոսների քարտեզն ուղղված է դեպի Հյուսիսային եւ Հարավային կիսագնդեր, իսկ հասարակածը անցնում է եզրով: Նման տեղակայման շնորհիվ քարտեզի վրա սխալերն ավելի քիչ են, քան այլ քարտեզներիվ րա:

«Մեր քարտեզն ավելի նման է երկրագնդին, քան մյուս հարթ քարտեզները: Ամբողջ աշխարհը տեսնելու համար հարկավոր է պտտել այն»,-ասել է աստղաֆիզիկոս Ջ. Ռիչարդ Գոթը:

Ժամանակակից քարտեզների վրա աղավաղումները կարող եք ստուգել TheTrueSize.com-ում: